Փհենյանը պատրաստ է աջակցել Մոսկվային՝ ուկրաինական հակամարտությունում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

аа
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոյ Սոնգ Հին Ռուսաստան կատարած իր այցի ժամանակ Կիմ Չեն Ընի անունից հայտարարել է․ «Փհենյանը պատրաստ է աջակցություն և օգնություն ցուցաբերել Մոսկվային՝  ուկրաինական հակամարտությունում»։

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է Կիմ Չեն Ընի ողջույնի ջերմ և ընկերական խոսքերը։ 

 Նշենք՝ Ցոյ Սոն Հին Մոսկվա է ժամանել հոկտեմբերի 30-ին և անցած ուրբաթ արդեն բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՌԴ և ԿԺԴՀ ԱԳ նախարարները նշել են, որ Մոսկվայի և Փհենյանի հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում հասել են աննախադեպ բարձր մակարդակի։ 

 

 --00—ՍՊ