Գերմանիայում դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

դդ

ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է.

«Շատ կարևոր որոշում

Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է #նախադեպային որոշում՝ ճանաչելով, որ Արցախի քաղաքացին համարվում է *քաղաքացիություն չունեցող անձ* և չի կարող վերադառնալ #Արցախ ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա կլինի:

Այս դատավճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

Այս դատավճռի համար հատուկ շնորհակալություն պետք է հայտնենք Հայ Գերմանական իրավաբանների միության նախագահ Gurgen Petrossian-ին և վարչության անդամ, փաստաբան Christian Mkhitaryan-ին՝ իրենց ներդրած ջանքերի համար:

Մանրամասները Հայ Գերմանական իրավաբանների (Deutsch-Armenische Juristenvereinigung e.V. կայքում»։


 

 --00—ՍՊ