ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկ հիվանդության ևս երկու դեպք, ասվում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը կառավարության կայքում։
Հոկտեմբերի վերջին հաղորդվել է բացահայտված առաջին դեպքի մասին։ Այն արձանագրվել է Լոնդոնում, աֆրիկյան երկրից ժամանած քաղաքացու մոտ։
Նշվում է, որ հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է երեքի, բայց հանրության համար ռիսկը «մնում է ցածր»:
Օգոստոսի վերջին բրիտանական առողջապահական գործակալությունը հայտնել էր, որ իշխանությունները պատրաստվում են երկրում այս հիվանդության նոր շտամի հնարավոր առաջացմանն ու տարածմանը։
--00—ՅՄ