ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցություններն ազգային ընտրանու գլխավոր մարզչի թեկնածուների հետ, գրում է Արմենպրեսը:
«Կա մարզիչների բավականին լայն ցանկ, որոնց հետ ՀՖՖ-ն վարել և վարում է բանակցություններ: Այս պահին նպատակահարմար չենք համարում նշել անուններ՝ գործընթացին չխանգարելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը:
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հեռացրել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին, ով այդ պաշտոնին էր 2023 թվականի հունվարից:
--00—ԼՀ