ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեց հանրապետական Դոնալդ Թրամփը։ 24News-ը ընտրությունների արդյունքների վերաբերյալ զրուցել է «Դեմոկրատական այլընտրանք կուսակցության» նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Վերջինս կանխատեսել էր Թրամփի հաղթանակը, հավելելով՝ այս ընտրություններն ԱՄՆ պատմության մեջ ամենաանկանխատեսելին էին։
«Սա, Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ ոչ անընդմեջ ցիկլով՝ երկու անգամ, նախագահ է ընտրվում նույն մարդը, իսկ առանձնանում է նրանով՝ առաջին դեպքն է, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող քաղաքական գործիչն ընտրվում է նախագահ»,- մտաբերեց քաղաքագետը։
Սուրենյանցը մատնանշեց այն սխալները, որոնք թույլ են տվել դեմոկրատներն ընտրությունների ընթացքում․ «Նախ, Ջո Բայդենը շատ ուշ դուրս եկավ ընտրապայքարից, ինչը թույլ չտվեց, որ «Դեմոկրատական» կուսակցությունը Հարիսի դեմքով կարողանա ավելի արդյունավետ ընտրարշավ վարել։ Չէր կարելի Թրամփի ընտրողներին «աղբ» անվանել, կամ անբովանդակ ելույթներ ունենալ ու աննպատակ ժպտալ»։
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։
--00—ՅՄ