Մկրտչյանն ու Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են սփյուռքի կառույցների համագործակցության ձևաչափերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Снимо

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, հանրային դիվանագիտության և հունական սփյուռքի հարցերով պատասխանատու Յորղոս Կոցիրասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են սփյուռքի կառույցների համագործակցության հնարավորությունները և ձևաչափերը: Յորղոս Կոցիրասը ՀՀ դեսպանին տեղեկացրել է արտաքին գործերի նախարարության՝ արտերկրում հելլենիզմի հարցերով 2024-2027 թվականների ռազմավարական ծրագրի սպասվող շնորհանդեսի մասին՝ նշելով, որ հունական կողմի համար հետաքրքրական է սփյուռքի կառույցների հետ համագործակցության կազմակերպման Հայաստանի փորձը։ 

ՀՀ դեսպանը նախարարի տեղակալին է ներկայացրել առաջիկայում Հայաստանում կազմակերպվող մի շարք միջոցառումներ, որոնք բարձրաստիճան շփումների և փորձի փոխանակման հնարավորություն են ստեղծում: 

Զրուցակիցները կարևորել են ինչպես պաշտոնական բարձրաստիճան փոխայցերի, այնպես էլ համայնքային կառույցների միջև համագործակցությունը խթանելու կարևորությունը:

--00—ԼՀ