ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
«Թել-Սել» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․
«Հարգելի քաղաքացիներ
Հաշվի առնելով վերջին օրերին Telcell Wallet-ի հետ կապված որոշ գործարքների ձգձգումը կամ չեղարկումը՝ տեղեկացնում ենք, որ նման խափանումները պայմանավորված են համակարգի գերծանրաբեռնված լինելու, բազմաթիվ հաճախորդների կողմից «Թել-Սել» ընկերության ծառայություններից օգտվելու հանգամանքով, ինչպես նաև որոշ գործընկերների համակարգերի խափանումներով։
Ներկա պահին Telcell համակարգը լիարժեք գործում է, և ամեն ինչ արվում է ընկերության ծառայությունների բնականոն աշխատանքն ապահովելու համար։
Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, նոյեմբերի 1-ից մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։»։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
telcell.am [email protected] ՀՀ, Երևան
«Թել-ՍԵԼ» ԲԲԸ 060-27-22-22 Հակոբ Հակոբյան 3, 3-րդ հարկ
--00—ԱՊ