«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ ընձառյուծը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

photo_2024-11-06_18-05-29

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնում է, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ ընձառյուծը։

Ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում մի քանի անգամ էգ առանձնյակի արձանագրումը հուսադրող է՝ հետագայում Հայաստանում տեսակի բազմացման և քանակի ավելացման տեսանկյունից։

Ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է, որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» տեսակ։

--00—ՅՄ