ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Ադրբեջանը խաղաղության նպատակ չունի, երկուստեք խաղ է գնում, ՀՀ իշխանությունը կերակրում է ժողովրդին խաղաղության գաղափարով։ Մի թուղթ կստորագրվի, որպեսզի դա ներկայացվի որպես ակնկալվող հաղթանակ՝ իրենց իշխանությունը երկարաձգելու և հաղթարշավով հաջորդ ընտրություններին գնալու համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով, ԵԽ բանաձևը՝ ԼՂ հայերի վերադարձի մասով, արդյունքն է այն հանձնաժողովի աշխատանքների, որը ձևավորել է Վարդան Օսկանյանը։
Խոսելով COP29-ին ընդառաջ հայ գերիների հնարավոր վերադարձի մասին՝ բանախոսը նշեց, որ կարող է Ալիևը մեկ-երկու գերի վերադարձնի, որպեսզի իր երեսը մաքրի, բայց Արցախի ղեկավարության վերադարձը չի քննարկվում, ինչն անընդունելի է․ «Պետք է պայքարել բոլորի համար, ոչ թե ընտրել՝ ով է առաջնային։ Արցախի վերնախավը վերջին պլան է մղվել։ Փաշինյանն իր ասուլիսում ատելությամբ խոսեց պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին, դա իր դիրքորոշումն է Արցախի վերնախավի նկատմամբ»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ