«Հուսով եմ, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կուժեղանան». Էրդողանը շնորհավորել է Թրամփին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

գգ

Չնայած դեռևս պաշտոնապես չի հայտարարվել ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին, նա շարունակում է շնորհավորանքներ ստանալ համաշխարհային առաջնորդներից։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «X»-ի իր էջում շնորհավորել է Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի համար։ 

«Շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին, ով մեծ պայքարի արդյունքում հաղթելով նախագահական ընտրություններում՝ վերընտրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Ամերիկայի ժողովրդի ընտրությամբ մեկնարկած այս նոր ժամանակաշրջանում, հուսով եմ, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կուժեղանան, իսկ տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերը, մասնավորապես՝ Պաղեստինի հարցը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, կավարտվեն»,-գրել է նա։

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ավելի արդար աշխարհի համար ավելի մեծ ջանքեր կգործադրվեն:

«Մաղթում եմ, որ ընտրությունները հաջողություններ բերեն մեր բարեկամ և դաշնակից ԱՄՆ ժողովրդին և ողջ մարդկությանը»,-հավելել է նա:

 

Աղբյուրը՝ Ermenihaber
 

--00—ՍՊ