Փրկարար ծառայությում շարային ստուգատես է անցկացվել, անձնակազմի ընդհանուր պատրաստվածությանն են հետևել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

հհ

ՆԳՆ փրկարարական ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն՝ փրկարարական ծառայողների ձմեռային համազգեստի անցմամբ պայմանավորված, նոյեմբերի 6-ին ՆԳ նախարարության Փրկարար ծառայության շարահրապարակում տեղի է ունեցել Փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների շարային ստուգատես:

Ստուգատեսն անցկացրել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը։

Շարային ստուգատեսին մասնակցել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Ծառայության կազմակերպման, Բժշկական ապահովման վարչությունների և Հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները: 

Միջոցառման հիմնական նպատակն էր ստուգել ծառայողների համազգեստի կրման կանոններին համապատասխանությունը, շարային կեցվածքը, պատշաճ արտաքին տեսքը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի և ծառայողական վկայականների առկայությունը, անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը։

Ստուգատեսի ավարտին տնօրենի տեղակալը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը՝ միևնույն ժամանակ մատնանշելով նաև թերությունները, որոնց շտկման համար տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։
 

--00—ՍՊ