ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Միացյալ Նահանգների վերընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին Կապիտոլիումում:
Երդմնակալության օրը Թրամփը երդվելու է, այնուհետև ելույթ կունենա: Նրա ելույթի պաշտոնական մասից հետո տեղի կունենան հանդիսավոր շքերթ և երդմնակալության պարահանդես: Հանդիսավոր միջոցառումներից հետո Դոնալդ Թրամփն իր տիկնոջ հետ, ինչպես նաև ընտրված փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ հետ կժամանեն Սպիտակ տուն, որտեղ նրանց կդիմավորեն գործող նախագահ Ջո Բայդենը և գործող փոխնախագահ Քամալա Հարիսը՝ իշխանությունը փոխանցելու համար:
Սա ավանդույթ է, որը խորհրդանշում է իշխանության խաղաղ փոխանցումը։ Միևնույն ժամանակ, այն միշտ չէ, որ պահպանվում է. ինքը՝ Թրամփը, 2021 թվականին անտեսել է Սպիտակ տան արարողությունը։
--00—ՍՊ