ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շնորհավորել է վերընտրված նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել աշխատել կառուցողական նոր վարչակազմի հետ.
«Շնորհավորում եմ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և վերահաստատում եմ իմ համոզմունքը, որ Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը միջազգային հարաբերությունների կարևորագույն հենասյունն է։ ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ՝ լուծելու այն ցայտուն խնդիրները, որոնց բախվում է մեր աշխարհը»,- ասել է նա։
--00—ՍՊ