ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությանը, գրում է, որ Զինյալ խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, մայիսի 12-ին հրթիռակոծել են սիրիական Համա քաղաքի արվարձանները:
Սքեյբիե շրջանի բնակչության ուղղությամբ զինյալների արձակած բազմաթիվ հրթիռներից զոհվել են 5-10 տարեկան 4 երեխաներ, վիրավորվել տասնյակ քաղաքացիներ: Զոհերից մեկը Ջեսիկա Սեմերճյանն է: