Վեճ, կրակոցներ՝ ռազմական համալասարանի մոտ․ վիրավորի և կրակողի ինքնությունը հայտնի է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

կրակոց

Մայիսի 13-ին վիճաբանություն և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմանում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի վերնանցումի մոտ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ կրակոցներ են հնչել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 09։15-ի սահմանում Բադալ Մուրադյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել «Opel» մակնիշի ավտոմեքենայի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 59-ամյա Գարեգին Դիվանյանի միջև, որի ժամանակ «Opel»-ի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ եղած գազային ատրճանակով 2 անգամ կրակոցներ է արձակել Գ. Դիվանյանի ուղղությամբ, որը դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել։

Ըստ աղբյուրի՝ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են «Opel»-ի վարորդի ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս