Թուրքիայի ՆԳ նախարարը այցելել է Պոլսո պատրիարքարան. որոշվել է տեղապահի ընտրության օրը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

Պոլիս

Ստամբուլի հայկական «Ակոս»–ը հայտնում է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մայիսի 13–ին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։ 

Թուրքիայի ՆԳ նախարարի այցի ժամանակ պատրիարքարանում ներկա են եղել կրոնական ժողովի անդամները. Արք. Արամ Աթեշյանը և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն։ 

Ավելի ուշ Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, թե փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանը հանդիպմանը համաձայնվել է անցկացնել պատրիարքի տեղապահի ընտրություններ։ Որոշվել է տեղապահի ընտրություններն անցկացնել հունիսի 24–ին։

Այս տարվա ապրիլի 29–ին Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովում որոշում էր կայացվել, թե տեղապահի ընտրության կարիք չկա և պետք է պատրաստվել միայն պատրիարքի ընտրություններին։