Սանոսյանը Արմավիրում դիտարկել է պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

սա.p

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ դիտարկելու պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

 Նախարարին ուղեկցել է մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը։

Նախարարի առաջին կանգառը Մ-5, Երևան Արմավիր միջպետական նշանակության ավտոճանապարհի 0,67 կմ երկարությամբ կամրջային անցման շինհրապարակն էր։

Այս հատվածում աշխատանքները մեկնարկել են այս ամիս։

Նախարար Սանոսյանը դիտարկել է կատարված աշխատանքը, զրուցել է շինարարի հետ՝ հանձնարարելով աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում և բարձր որակով։

Շինարարն էլ հավաստիացրել է՝ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում շինաշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։

--00—ԼՀ