ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Վեց տարում ԱՄՆ նախագահի կողմից որևէ հեռախոսազանգ չի եղել։ Փաշինյանը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման մասին, բայց անգամ մեկ հեռախոսազանգի չի արժանացել։ Բայդենի կողմից ինչ-որ մեկի միջոցով նամակ փոխանցվեց։ Սա խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական օրակարգում ՀՀ-ն տեղ չի զբաղեցնում, Հայաստանի միջազգային դերը իջել է, մեզ դիտարկում են միայն հայ-ադրբեջանական կոնֆլիկտի շրջանակում, Հայաստանի հանդեպ այլ հետաքրքրություններ չունեն ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Խոսելով ՔՊ-ի ներսում առկա խնդիրներից՝ Առաքելյանը նշեց, որ անլուրջ են նրանց միջև կռիվները, նրանք չեն պառակտվի․ «Նրանք խամաճիկ են Փաշինյանի մատների վրա, բոլորը թելերով նրա ձեռքում են, Փաշինյանն է որոշում կայացնում։ Ընդդիմությունը պատրանքներ ունի, թե իշխանությունը կքանդվի, բայց ՔՊ-ում ինչքան էլ խնդիրներ լինեն, նրանք իրար գրկած պահելու են, տարաձայնությունները չեն կարող հասնել այն մակարդակի, որ քանդվի, նրանց քանդվելը բերելու է բոլորի քանդման»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ