ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Նոյեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։
Ակադեմիայի պատվիրակության կազմում էին ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, ակադեմիայի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին։
--00—ՅՄ