ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են անվտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

dd

 

Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 
 
«Գոհունակությամբ ընդգծել ենք Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան թե՛ երկկողմ և թե՛ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ու քննարկել հետագա փոխգործակցության ուղիները:
 
Քննարկել ենք նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները:
Շնորհակալություն եմ հայտնել Գ. Լանդսբերգիսին համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեությունում»,- նշել է Գրիգորյանը։ 

 

--00—ՍՊ