ՔՊ-ն մնացել է միայնակ, տարածաշրջանային զարգացման հետնաբեմում․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

սս
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
 
«Ամերիկայի վերջին ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում են նրանով, որ այս անգամ պայքարի հիմքում դրված է արժեքային համակարգի խնդիր: Ձախ ծայրահեղ լիբերալները պարտվել են պահպանողականներին: Պայքարի հիմքում դրված է աբորտների, ընտանիքի, գենդերային, քրիստոնեական խնդիրները: Ցուցակը կարելի շարունակել, բայց իմաստն այսքանով հասկանալի է:
 
Եվրոպայում Օրբանը, Վրաստանում ներկայիս ՛՛Վրացական երազանը՛՛, Սլովակիայում՝ վարչապետ Ֆիցոն և մյուս պահպանողականները պայքարում են ձախ լիբերալների դեմ: Պատահական չի, որ, մասնավորապես, Վրաստանի իշխանության դեմ արշավի հիմքում ԼԳԲՏ, օտարերկրյա գործակալների (իրականում ձախ-լիբերալ գաղափարոխոսության պրոկսիները) օրինագծերի խնդիրն էր դրված: Այսինքն, գնում է արժեքային համակարգի համար պայքար:
 
Պատահական չի, որ Թրամպ, ԱՄՆ հայերի ձայները շահելու համար, զանգահարել էր հենց Արամ Ա կաթողիկոսին: Նրան է տեսնում միջնորդ տեղի հայերի հետ հարաբերվելու գործում:
 
Հայաստանն այսօր, բառիս բուն իմաստով, դարձել է ձախ լիբերալիզմի կղզյակ, շրջապատված պահպանողական ուղղությունը վերցրած երկրներով՝ Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան ...: ՔՊ-ն տարածաշրջանային, նաև համաշխարհային զարգացման հետնաբեմում է հայտնվել: 

ՔՊ-ի գաղափարախոսությունը, իսկ այդպիսինը կա, պետք է ուղղակի հետևյալ գործող վարչապետի, գործող վարչապետի գործող կնոջ ելույթները, կրթության նախարարի կրթական ՛ռեֆորմները, դա հասկանալու համար, դիսոնանսի մեջ է գտնվում տարածաշրջանի երկրների հետ:
 
ՔՊ-ն գաղափարախոսական առումով վերածվում է մարգինալ՝ լուսանցքից դուրս գտնվող միավոր, առանց դաշնակիցների, ինչը սպառնում է մեր քայքայված անվտանգության վերջին բաղադրիչներին»:

 

--00—ՍՊ