ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Ուրախ էի ընդունել Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) գործադիր խորհրդի անդամ, Սան Ռաֆայել սրտաբանական բաժանմունքի կլինիկական ղեկավար, «AMADEA» բարեգործական հիմնադրամի նախագահ Լիլիան Գրիգորյանին։ Այդ մասին ֆեսյբուքյան էջում գրում է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Քննարկեցինք Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնությամբ 2025 թվականի հուլիսի 3-5-ը Մադրիդում կայանալիք 14-րդ Համահայկական բժշկական Կոնգրեսի (AMWC2025) առջև դրված խնդիրները:
Կոնգրեսի առանցքում Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների համագործակցությունն է, բժշկագիտությանը, Հայաստանում առողջապահության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերը և ներդրումները:
Առողջապահության նախարարությունը ակտիվ մասնակցություն է ունենալու «AMWC2025»-ի աշխատանքներին, իսկ կոնգրեսը կնշանավորվի Իսպանիայի Թագավորության առողջապահության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև համագործակցության պայմանագրի կնքմամբ»,- նշել է նախարարը։
--00—ՍՊ