Ազատազրկված անձինք 200 բարդի և ծիրանենի են տնկել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

դ

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի նախաձեռնությամբ իրականացվել է մեծ ծառատունկ․ հիմնարկի տարածքը բարեկարգելու համար տնկվել են շուրջ 200 բարդի և ծիրանենի։ Տնկման աշխատանքներին մասնակցել են հիմնարկի պետը, աշխատակիցները և ազատազրկված անձինք։  Հայտնում են ՔԿԾ մամուլի ծառայությունից։ 

Ծառից թուղթ-թղթից ծառ գաղափարը կյանքի կոչելու համար աշխատակիցներն ամիսներ շարունակ հավաքել էին հիմնարկում կուտակված թղթի թափոնը, որի հանձնումից ստացված գումարին հավելելով նաև իրենց անձնական միջոցները՝ ձեռք էին բերել տնկիները։ 


 

--00—ՍՊ