Անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականությունը տապալածները ձախողում են նաև համայնքային հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ս

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մի փոքր դժվար է հասկանալ, թե ինչու էր մարդկանց մոտ ակնկալիք ձևավորվել, որ քաղաքային իշխանությունը Երևանի համար ֆունդամենտալ խնդիրներ է լուծելու:
 
Քաղաքային իշխանությունը կենտրոնական իշխանության և քաղաքական վերնախավի անբաժանելի բաղադրիչն է և երբ առավել գլոբալ մակարդակում խոսվում է երկրի տապալման մասին` անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականություն, պարզ է, որ նույն այդ քաղաքականությունն իրացնողներն իրենց գործառույթը ձախողելու են նաև համայնքային մակարդակով:
 
Տրանսպորտի համակարգի կառավարման ճգնաժամից մինչև երևանցիների հարկային բեռի էական ու շարունակական աճն այն տրամաբանական պրոցեսն է, որը մեր հասարակության գլխին բերում է Երևանի կառավարումը ստանձնածներն ու կրկնում եմ, որ դա ուղիղ համեմատական է հանրապետական մակարդակում իշխող ուժի բերած փլուզումների հետ»։ 
 
 
 



 

--00—ՍՊ