Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Չինաստանում է․ վարչապետի ինքնաթիռը ժամանել է Պեկին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստան մեկնարկել է։ ՀՀ  վարչապետի ինքնաթիռն արդեն Պեկինում է։ Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ 

Օդանավակայանում ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանը դիմավորեցին Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գուո Զեյմինը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը:

Այցի շրջանակում նախատեսված է վարչապետի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Վարչապետ Փաշինյանն աշխատանքային ճաշի շրջանակում հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը կքննարկի նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ վարչապետը Պեկինում կմասնակցի Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը ներկա կլինեն համաժողովի գալա համերգին, որը տեղի կունենա Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում: Համերգի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

Տեսանյութեր

Live

Լրահոս