Իրենց ընդդիմադիր երևակայող որոշ շրջանակների 1 հարց պետք է ուղղել. արտահերթին ո՞վ է պատրաստ․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Armen-Ashotyan-6

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Նարինե Սահակյանը նրան հարցրել է.

«Ի՞նչ է անում ընդդիմությունը, ընտրությունների՞ է պատրսստվում»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Ինձ զարմացնում են մարդիկ, որոնք մինչև հիմա մտածում են, թե կարող են հրեշի կազմակերպած ընտրապայքարում հաղթել հրեշին։ Նիկոլի պահվածքը հենց այսօր, հենց հիմա նույն Գյումրիի կամ Ընտրական օրենսգիրքը հանդուգն, չլսված ու չտեսնված կերպով փոփոխելու օրինակով կրկին ապացուցում են, որ նա ունակ չէ պահպանել տարրական «Fair play»-ի կանոններն ընտրական գործընթացներում։ Այսօրվա վիճակի կարևորագույն պատճառներից մեկը 2021թ.-ի արտահերթին ընդդիմության մասնակցությունն էր։

Ես չեմ կարող կանխատեսել գալիք ընտրությունների ճշգրիտ արդյունքները, ինչպես նաև հստակ կանխորոշել  մեր կուսակցության մասնակցության հարցը։ Սակայն մի բան ակնհայտ է. Նիկոլը բռնապետ է, իսկ բռնապետները չեն հրաժարվում իշխանությունից։ Բռնապետներին պետք է իշխանությունից հեռացնել։ Ընդդիմության ռազմավարական ծրագրերն այս փուլում, ավա՜ղ, կյանքի չեն կոչվել, ուստի այն ստիպված զբաղվում է տակտիկական հարցերով։ Ընդդիմադիր շարքերում գայթակղություն է առաջանում անհաջողության նյարդային լարվածությունը պարպել իրար վրա, ինչը տակից խրախուսվում է ռեժիմի կողմից։ Իրենց ընդդիմադիր երևակայող որոշ շրջանակներ էլ արտահերթի թեմա են փորձում շրջանառել, ու նրանց ընդամենը մեկ հարց պետք է ուղղել. արտահերթին, բացի իշխանություններից,  ո՞վ է պատրաստ»։

--00—ՅՄ