ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Թբիլիսիում ընդդիմությունը կազմակերպել է նոր բողոքի ցույց խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «newsgeorgia» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ այսօրվա բողոքի ակցիան կազմակերպում են «Միասնություն-Ազգային Շարժում», «Փոփոխությունների Կոալիցիա» և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունները։ Ցուցարարները երթը սկսել են «Մարջանիշվիլի» և «Պետական համալսարան» մետրոյի կայարաններից։ Ըստ լրատվական գործակալության՝ իրավիճակը խաղաղ է, միջադեպեր չեն գրանցվել։
Ցուցարարները երթն անցկացնում են Թբիլիսիի փողոցներով՝ «Ոչ՝ ռուսական ընտրություններին» կարգախոսով։ Երթի վերջնական կետը դեռևս հայտնի չէ։
«Ակնհայտ է, որ բողոքը երկարաժամկետ է։ Մենք պետք է մշտապես ցույց տանք կառավարությանը և մեր օտարերկրյա ընկերներին, որ Վրաստանում ապրում է եվրոպական ընտրությունը»,- նշել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ