ՌԴ-ն կաջակցի Երևան-Բաքու բանակցությունների հաջող ավարտին՝ հիմնված եռակողմ հայտարարության վրա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

photo_2024-11-09_18-06-13

Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության ընդունման չորրորդ տարին, որով հնարավոր է դարձել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։

«Այնուհետև, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները մշակվել են 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններում:

Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի հիման վրա՝ այն ձևով և ծավալով, որը կպահանջվի երկու բանակցող կողմերից»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ