ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Թույլ լավատեսություն ունեմ, որ Դոնալդ Թրամփը ջանքեր կգործադրի ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման համար։ Մտավախություն կա, որ Իրանի շուրջ հնարավոր զարգացումներ կարող են լինել։ Ամեն դեպքում, հույս ունեմ, որ Վաշինգտոնում ու Թեհրանում գիտակցում են կործանարար հետևանքները, կփորձեն ձեռնպահ մնալ քայլերից, որոնք սարսափելի հետևանքների կհանգեցնեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Քաղաքագետի գնահատմամբ, Թրամփի օրոք ԱՄՆ-ն պասիվ է լինելու, պակաս ուշադրության կենտրոնում են լինելու հայ-ադրբեջանական հարաբերությունները։
«Որոշները ոգևորվել են, թե Թրամփը Նիկոլի «հարցերը կլուծի», դա պրիմիտիվ մոտեցում է, Թրամփն այստեղ իշխանափոխություն չի անելու, պետք չէ ոգևորվել, նա եթե ուզենա ճնշել, բազմաթիվ այլ լծակներ ունի, իսկ Փաշինյանը բոլորին ձեռք է տալիս։ Ամոթից տնից պետք է դուրս չգան այն հակառուսները, որոնք կանխատեսում էին՝ 100 տոկոս Թրամփի պարտություն, նրանք արևմտամետ չեն կարող կոչվել, արևմտյան արժեքներից գաղափար անգամ չունեն»,- եզրափակեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ