Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ժամանեց Չինաստան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Պեկինի «Շոուդու» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը` պատվո պահակախմբի մասնակցությամբ: Ազգային տարազներով երեխաները ծաղիկներ են նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին, որից հետո նրանց ողջունել են ՉԺՀ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գոու Վեյմին և Հայաստանում Չինաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Թիեն Էրլունը:

Մայիսի 14-ի երեկոյան տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպումը:

1

 

1