ԱՄՆ-ի ընտրությունները մեզ համար նշանակություն չունեն․ Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

ss

ԱՄՆ-ի ընտրությունները մեզ համար նշանակություն չունեն։ Այդ մասին գերմանական «Շպիգել» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է IRNA-ն․

«ԱՄՆ-ի ընտրությունները մեզ համար նշանակություն չունեն, մենք շարունակում ենք հետևել մեր սեփական քաղաքականությանը», - ընդգծել է Իրանի արտգործնախարարը՝ նշելով, որ Իրանը գործում է բացառապես սեփական շահերից ելնելով, և ԱՄՆ-ի ընտրությունները, ինչպես և մյուս գործոնները, չեն ազդում նրա ազգային շահերի վրա: 


--00—ՍՊ