ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Եթե պատերազմը տարածվի, դրա հետևանքները չեն սահմանափակվի Արևմտյան Ասիայի տարածաշրջանով։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է IRNA-ն․
«Այսօր մենք հավաքվել ենք՝ հարգելու Սեյեդ Հասան Նասրալլահի՝ դիմադրության այս մեծ և տոկուն առաջնորդի հիշատակը, մի անձնավորության, որը ոչ միայն Լիբանանի, այլև ողջ իսլամական աշխարհի և բոլոր ազատատենչ ժողովուրդների համար դարձավ դիմադրության, խիզախության և տոկունության խորհրդանիշ։
Սեյեդ Հասան Նասրալլահը՝ առաջադեմ և անխոնջ առաջնորդը, կարողացավ արմատապես փոխել տարածաշրջանային դասավորությունները։ Նա սովորեցնում էր, թե ինչպես կարելի է դիմակայել, առաջ շարժվել և ազդեցություն ունենալ՝ առանց մեծ տերություններից կախված լինելու»,- նշել է Արաղչին։

--00—ՍՊ