Ալիևը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության մասին՝ նշելով փոփոխման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

photo_2024-11-11_18-21-07

Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ։

Ալիևն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ակտիվ բանակցությունների արդյունքում լուրջ առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ սահմանազատման հարցում։

Ադրբեջանի ղեկավարը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությանը՝ ընդգծելով, թե դրանում իբր առկա դրույթները խոչընդոտ են հանդիսանում խաղաղության պայմանագրի ստորագրման համար և պետք է փոփոխվեն։

--00—ՅՄ