ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը մինչև հիմա պաշտոնավարում են, որովհետև ունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Ըստ Մելիքյանի, Փաշինյանը պետք է հասկանա, որ Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը «կործանում են ֆուտբոլը», իսկ միակ «արժեքը, որ ունեն՝ աթոռն է»։ «Մարդիկ գալիս՝ նստում են աթոռին, աշխատում են, հետո, երբ ավարտում են՝ տուն են գնում, այս երկուսը այդ աթոռներն անգամ աշխատանքային ժամից հետո տուն են տանում, որ հանկարծ հավաքարարները չնստեն», - կեսկատակ նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ