ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը կարծում է, որ եվրասիական տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները։ Այդ մասին հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը․
«ՆԱՏՕ-ն ընդլայնվում է Եվրասիայի ողջ տարածքում և հավակնում է գերիշխանության՝ տարածելով իր ազդեցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների վրա։ Եվրասիայի երկրները պետք է համատեղ պատասխանատվություն կրեն հակամարտությունների կարգավորման համար՝ թույլ չտալով դրսից միջամտություն»,- նշել է նա։
--00—ՍՊ