Տնտեսական հեղափոխության ուշացումն իմաստազրկում է քաղաքական հեղափոխությունը․ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 14, 24News

Գևորգ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը։ Գրառումը՝ ստորև․

«Տնտեսական հեղափոխության ուշացումը չեզոքացնում և գրեթե իմաստազրկում է քաղաքական հեղափոխությունը, ասել է, թե՝ իշխանափոխությունը:

Պետք է սառնասիրտ ու օբյեկտիվ լինել...

Ժողովրդի համար ի՞նչ նշանակություն ունի, թե վերևներում ո՞վ կամ ո՞վքեր են ըմբոշխնում իշխանական կյանքի հաճույքը՝ այսինչը կամ այնինչը, եթե այդ նույն ժողովրդի 70 տոկոսը մարտնչում է սովի ճիրաններում:

Վերջապես էս երկրում կա՞ մեկը, որ հստակ կասի, թե ինչքան պետք է սպասի հավատավոր ժողովուրդը...»,-գրել է Գևորգ Պետրոսյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս