Խաչատուրյանին հիվանդանոց չեն տեղափոխել. նախագահի աշխատակազմից հերքում են տարածվող լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

սս

Նախագահ Վահագն Խաչատուրյանն առողջության հետ կապված խնդիր չունի, այս պահին գտնվում է իր աշխատասենյակում։ 

Այդ մասին 24News-ին հայտնեց ՀՀ նախագահի խոսնակ Աղասի Մարգարյանը, անդրադառնալով` նախագահի հիվանդանոց տեղափոխվելու լուրին: «Հենց նոր եմ խոսել հետը, բնականանոն հունով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները», - ասել է նա՝ հավելելով, որ առավոտից եղել է նախագահականում։