ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
ԼՀԿ նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը արձագանքել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ Բաքվում արված հայտարարությանը։
Հիշեցնենք՝ Միշելն ասել է, թե «ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու համար»:
«Ալիևը Բաքվում ընդունել է եղբորը՝ Շառլ Միշելին, որը կոծկեց Լեռնային Ղարաբաղում Ալիևի կողմից իրականացված էթնիկ զտումներն ու պատերազմական հանցագործությունները։ COP-29-ը բոյկոտում են առաջատար երկրները՝ չներկայանալով Բաքվում նախագահների մակարդակով, մինչդեռ Շառլ Միշելը գալիս է Բաքու և իր ներկայությամբ մաքրում Ադրբեջանի կատարած հանցագործությունները:
Վստահ եմ՝ կգա օրը, և նրանք, որ ներգրավված են հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մեջ և աջակցել են Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումներին, կենթարկվեն պատասխանատվության»,- գրել է Մարուքյանը՝ X-ի էջում։

--00—ՍՊ