Բարսեղյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական, բայց այս անգամ բաց կթողնի խաղը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

ss

«Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հայտարարել է, որ հրավիրվել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ հանդիպումներին, սակայն այս անգամ չի կարող օգտակար լինել հավաքականին․

«Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու համար։ Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին, սակայն լիահույս եմ, որ մարտին կկարողանամ օգնել իմ խաղընկերներին»,-ՀՖՖ–ին ասել է նա:

Պարզվել է, որ նա մկանային թեթև վնասվածք ունի, և բժիշկները որոշել են ռիսկի չդիմել, ուստի Բարսեղյանը չի խաղա։


 
--00—ՍՊ