Միկրոավտոբուսի սրահում գրպանից գողացել են դրամապանակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Մայիսի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին 88-ամյա մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ մայիսի 8-ին, ժամը 15.00-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 42.000 ռուբլի, 13.000 դրամ եւ կուտակային քարտ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1957 թ. ծնված Աննման Ա.-ն:

Նույն օրը, ժամը 19.30-ին, Աննման Ա.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանները պարզել են նաեւ, որ Աննման Ա.-ն մայիսի 11-ին, ժամը 20.30-ին, Դրոյի փողոցի 15 հասցեի մոտ թիվ 43 երթուղու միկրոավտոբուսի սրահում 60-ամյա մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել էր նույնականացման քարտ, լուսանկարներ եւ գումար:

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ Աննմանը իր այս «մասնագիտությամբ» զբաղվում է շատ երկար տարիներ եւ պարբերաբար հայտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս