ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
2025 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսել է ՊՆ-ին հատկացնել ավելի քան 664.7 մլրդ դրամ։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Ամենաէական ավելացումները ծրագրվել են Հայաստանի պաշտպանության ոլորտի համար։ Պաշտպանության նախարարության 2025 թ-ի նախատեսվում է 664.7 մլրդ դրամ, որն ավելի է 2024 թ-ի բյուջեից 110 մլրդ դրամով։ Շարունակվելու են Զինված ուժերի պահպանման, բանակի տեխնիկական համալրման ու բանակի մարտունակության պահանջների համար նախատեսված ծախսերը»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ ռազմական բյուջեն թույլ կտա նաեւ հայ զինվորականներին վերապատրաստում անցնել արտասահմանյան ուսումնական հաստատություններում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ