Դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ ձերբակալությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Capture

«Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ 

Ըստ այդմ կան ձերբակալվածներ։

Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։ 

Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար։

Թեմայի հետ կապված այլ  տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյան

--00—ՅՄ