Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը. նա պատգամավոր է ընտրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

0f3a6e61b569d49eebb941a36caf596b-main

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Վրաստանի ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:

Տալախաձեն «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընտրվել է Վրաստանի Ազգային ժողովի պատգամավոր:

Լաշա Տալախաձեն դարձել է Ռիո-2016-ի, Տոկիո-2020-ի, Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 7 անգամ նվաճել է աշխարհի, նույնքան էլ՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

--00—ՅՄ