Կաշառքի գործով ձերբակալվել են Կենտրոնի թաղապետարանի սպասարկման բաժնի պետը և տեղակալները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Capture

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկման բաժնից ձերբակալվել է 4 մարդ, որից 3-ը պաշտոնատար անձինք են։ Այս մասին 24News-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Օհանջանյանը նշեց, որ ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:

1

24News-ի ունեցած տեղեկությունների համաձայն, ձերբակալումներն իրականացվել է կաշառքի գործով: Ձերբակալվածների թվում են Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկման բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը և նրա տեղակալները:

Մերի Մանուկյան

 

 

--00—ՅՄ