ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 13-ին` ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։
Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ։
--00—ՍՊ