ՔՊ-ն տապալեց «հայ ռազմագերիների վերաբերյալ» հայտարարությունը, նրանք էլ գերի են մեկ մարդու կամքին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

սս

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է․

«ՔՊ-ն այսօր տապալեց հրատապ քննարկման ռեժիմով ներկայացված «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարությունը:

Հայտարարությամբ կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանի կողմից անմիջապես ազատ արձակել բոլոր հայ գերիներին, որոնք ապօրինի պահվում են Բաքվի բանտերում:
 
ՔՊ-ն չմասնացկեց քվեարկությանը, որովհետև իրենք էլ գերի են, և գերի են մեկ մարդու կամքին: Չմասնակցեց, որովհետև չեն ուզում անել, խոսել կամ նույնիսկ մտածել ինչ-որ բան, որ նրա սրտով չի լինի:
Կարևորը խրոխտ հայտարարվեց, որ «ժողովրդի կառավարությունը» բանակցում է և բանակցում է ամեն օր: Ու այդպես «բանակցում է» արդեն չորս տարի, բայց բոլորն էլ գիտեն, որ առ այսօր գերիները վերադարձվել են այլ երկրների ջանքերով:
 
Մնում է հասկանալ, թե ժողովրդի կառավարությանը ենթակա «ժողովրդի պառլամենտի մեծամասնությունն» ինչքան ժամանակ է գերի մնալու և նրանց ում ջանքերով են ազատելու:
 
ՀՀ ԱԺ հայտարարությունը կարևոր էր աշխարհին ցույց տալու համար, որ մեր հայրենակիցների ազատության հարցում մենք բոլորս նույն դաշտում ենք: Աշխարհի տարբեր խորհրդարաններ, միջազգային կառույցներ հանդես են եկել հայտարարություններով, կոչերով, միջնորդություններով, իսկ մենք լռում ենք: Լռեցինք ՄԱԿ-ի ամբիոնից, լռեցինք COP-29-ին համաձայնություն տալիս, լռեցինք ու էլի լռելու ենք:
 
Լռում և լուռ կուլ ենք տալիս արժանապատվության վերջին մնացորդները»,- գրել է պատգամավորը։ 

--00—ՍՊ