ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Թուրքիայի և Ղազախստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Բաքվում COP 29-ի շրջանակում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
«Թուրքիան նպատակ ունի խորացնել համագործակցությունը Ղազախստանի հետ պաշտպանական արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում»,- նման հայտարարություն է արել Էրդողանը։
--00—ՍՊ