Թրամփը պետբյուջեից լրացուցիչ 1.6 միլիարդ դոլար կհատկացնի ՆԱՍԱ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ պատրաստվում է պետբյուջեից լրացուցիչ 1.6 միլիարդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին՝ Լուսնի և Մարսի ուսումնասիրության նպատակով: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:

«Իմ կառավարման օրոք մենք վերականգնում ենք ՆԱՍԱ-ի գերակայությունը և վերադառնում ենք Լուսին, հետո Մարս: Ես ճշգրտումներ եմ կատարում բյուջեում, որպեսզի լրացուցիչ 1.6 միլիարդ դոլար տրամադրենք տիեզերք վերադառնալու համար»,- գրել է ԱՄՆ նախագահը: