ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Արտակարգ դեպք՝ Սարի թաղում. համայնքային ու քրեական ոստիկանության ծառայողների օպերատիվ աշխատանքի շնորհիվ փեսան, ում պատճառով
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել ու կա վիրավոր։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվում ժամը 10։15-ի սահմաններում, որ Երևանի 103 շտապօգնության 05 բժիշկների խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու՝ «կրծքավանդակի ձախ կեսի դանակահարում» ախտորոշմամբ։
Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 54-ամյա Տիգրան Սարգսյանն է, իսկ ըստ բժիշկների նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են նաև, որ ժամը 09:30-ի սահմաններում Տ. Սարգսյանի և վերջինիս փեսայի՝ Երևանի բնակիչ 24-ամյա Էրիկ Երվանդյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Է. Երվանդյանն իր մոտ գտնվող խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Տ. Սարգսյանին:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ