ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչները Ծաղկաձորում մասնակցել են անվտանգության և պաշտպանության համաժողովին:
Քննարկմանն արծարծված թեմաներից են կանանց դերը զինվորական ծառայությունում և զինվորների հոգեկան առողջությունը:
«Բանակը, առաջին հերթին, տղամարդիկ և կանայք են»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ